ՀՔԾ–ն հրաժարվել է «Մարտի մեկի» գործի նյութերը Խաչատուրովի համար ռուսերեն թարգմանել

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է «Մարտի մեկի» գործով քրեական գործի նյութերը ռուսերեն թարգմանել և տրամադրել «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Վարույթն իրականացնող մարմինը պաշտպանի միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքում քրեական գործի նյութերն ամբողջությամբ թարգմանելու կարգ նախատեսված չէ։

Մինչդեռ, պաշտպանի խոսքով, անձին իրեն հասկանալի լեզվով պետք է տրամադրվի այն նյութերը,  որոնցում ներկայացված է, թե ինչ ապացույցների համակցությամբ է նրան մեղադրանք առաջադրվել։

Պողոսյանը նաև նկատեց, որ գործի նախաքննության սկզբում ՀՔԾ–ն թարգմանիչ էր ներգրավել և Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նյութերը նրան տրամադրել ռուսերեն թարգմանությամբ։

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ գործի՝ դատարան ուղարկվելու դեպքում,  դատարանը միանշանակ  գործի նյութերը թարգմանված կտրամադրի պաշտպանական կողմին։

 

Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղկացած են 76 հատորից։ Պաշտպանական կողմը 76 օր էր նախատեսել՝ դրանց ծանոթանալու համար, սակայն քննիչը 50 օրացուցային օր է սամանել, ինչը պաշտպանական կողմը պատրաստվում է վիճակել:

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը։

 

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քորարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

http://armday.am/post/76844/hqts-n-hrazharvel-e-marti-meki-gortsi-njo-tery-khachato-rovi-hamar-ro-seren-targmanel
Загрузка...

Be the first to comment on "ՀՔԾ–ն հրաժարվել է «Մարտի մեկի» գործի նյութերը Խաչատուրովի համար ռուսերեն թարգմանել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ