Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների խմբի կենտրոնակայանում կայացել է ՀՀ դրոշի օծման արարողությունը

 

Հալեպում Մարտի 2-ին տեղի է ունեցել մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը, որին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

 

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ մարդասիրական առաքելության անունից արարողության բացման խոսքով հանդես եկավ հումանիտար մասնագետների խմբի անդամ Արկադի Տոնոյանը: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի բացառիկ արժեքներից է խաղաղասիրությունը և այսօր Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը Սիրիայում դրա վառ ապացույցն է:

Իր հերթին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ողջունեց ՀՀ մարդասիրական արաքելության մասնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ վստահություն հայտնելով, որ հումանիտար մասնագետները պատվով և փառքով կկատարեն իրենց վրա դրված վեհ պարտականությունը, այն է՝ աջակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի վերագտնելու խաղաղությունը, մի ժողովրդի, որն ավելի քան հարյուր տարի առաջ իր դռներն ու սրտերը բացեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարագիր հայերի առջև: ՀՀ դեսպանը հումանիտար մասնագետների խմբին մաղթեց խաղաղ առաքելություն և ամենայն հաջողություն:

Այնուհետև Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը կատարեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման ծիսակարգը»:

http://armday.am/post/77539/siriajo-m-mardasirakan-araqelo-tjo-n-irakanatsnogh-masnagetneri-khmbi-kentronakajano-m-kajatsel-e-hh-droshi-otsman-ararogho-tjo-ny

Загрузка...

Be the first to comment on "Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների խմբի կենտրոնակայանում կայացել է ՀՀ դրոշի օծման արարողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ