Սպարապետի եղբայրը պատմել է, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանը նշում ծննդյան օրը

 

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը վերջին տարիներին մշտապես այցելում էր Եռաբլուր:

Այս մասին մարտի 5-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

 

«Վազգեն Սարգսյանն առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրը: Հիմնականում վերջին տարիներին առավոտյան, երբ արթնանում էր, պատերազմի բովով իր անցած հին ընկերների հետ գալիս էր Եռաբլուր: Երկար էին մնում Եռաբլուրում, պտտվում էին ու յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր իր մարտական ընկերոջ կողքով անցնելով՝ ծաղիկներ էին դնում: Վերջում որևէ տեղ նստում էին, տղաների հետ մի-մի բաժակ խմում էին ու գալիս էր երկրապահ: Երկրապահում էլ տղաների հետ էլ մի փոքրիկ նշում էին: Երեկոյան գալիս էր տուն, որովհետև, ի վերջո ծնողները սպասում էին: Պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում»,- ասաց Սարգսյանը:

 

Մարտի 5-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:

http://armday.am/post/77616/sparapeti-eghbajry-patmel-e-te-inchpes-er-vazgen-sargsjany-nsho-m-tsnndjan-ory

Загрузка...

Be the first to comment on "Սպարապետի եղբայրը պատմել է, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանը նշում ծննդյան օրը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ