Լավ լուր․ Աբովյանում մոտ 3000 աշխատատեղ է բացվելու. «Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան»

 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է մասնավորապես ադամանդագործության վիճակին:

 

Նրա խոսքով, ադամանդագործությունը վերջին 10 տարում անկում էր ապրում, հիմա սկսում է զարգանալ:

«Ես ինքս ծանոթ եմ մարդկանց, ովքեր Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան: Աբովյան քաղաքում մի մեծ շենք են վերցրել, վերակառուցում են, եւ մայիս-հունիսին բացելու են, մոտ 3000 մարդ աշխատելու է:

Հայկական ոսկերչությունը կարող է այդ արտադրանքը վերցնել, քանի որ մշակված ադամանդը ներկրվում է: Եթե ադամանդը Հայաստանում մշակվի, մի քանի տարի անց այս ոլորտում կարող է 15-20 հազար մարդ աշխատել Աբովյանում ու Նոր Հաճընում», ասել է Խաչատուր Սուքիասյանը:

https://mer-info.ru/
Загрузка...

Be the first to comment on "Լավ լուր․ Աբովյանում մոտ 3000 աշխատատեղ է բացվելու. «Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ