Հայ դիրքապահները հայտնաբերել եւ վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացու․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո վերոնշյալ անձին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո նա տեղափոխվել է բուժհաստատություն․

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,-ասված է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

http://www.armtimes.com/hy/article/156809

Загрузка...

Be the first to comment on "Հայ դիրքապահները հայտնաբերել եւ վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացու․ Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ