Շատ ազդեցիկ և զգացմունքային վայր է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:

 

Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում կատարեց Հայոց  ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը»,- գրել է նա:

 

Լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը շատ ազդեցիկ, զգացմունքային վայր է, որտեղ զգացվում է պատմության և ողբերգության հետքը: «Հիշատակի նման վայրերը շատ կարևոր են, որպեսզի յուրաքանչյուր սերունդ իմանա, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին: Ֆրանսիան այս մասին հիշատակել ու ամրագրել է օրենքով, սակայն իրողությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքը երբեք չի ավարտվում: Ցեղասպանության ժխտման հարցով Հանրապետության նախագահը խոսել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ և շեշտել, որ պետք է աշխատել մի առաջարկի շուրջ, որով Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օրը ամրագրված կլինի»,- նշեց նա՝ մեջբերելով Էմանուել Մակրոնի խոսքը՝ հունվարի 30-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ընթացքում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի
Загрузка...

Be the first to comment on "Շատ ազդեցիկ և զգացմունքային վայր է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ