Չարլի Չապլինը և նրա կանայք

Չապլին, օ՜ Չապլին

Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենասիրված, հայտնի, տաղանդավոր և տարբերվող կերպարներից մեկն անկասկած եղել է, կա ու կմնա Չարլի Չապլինը, որը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում:
Ապագա սիրված դերասանի ծնողները մասնագիտությամբ նույնպես դերասաններ էին, որոնք ելույթ էին ունենում տարբեր թատրոններում և իրենց հետ միշտ տանում էին որդիներին: Ու թեև երեխայի մանկությունն անցել է ծայրահեղ աղքատության մեջ, Չապլինն իրեն երբեք դժբախտ չի զգացել: Ծնողների համար շատ կարևոր էր արվեստի հանդեպ սերը փոխանցել որդիներին՝ Չարլիին և Սիդնիին, որոնք ի վերջո երկուսն էլ գնացին արդեն ծանոթ ճանապարհով:

Առաջին քայլերը

Օրերից մի օր, բեմում Չապլինի մայրը «կորցնում» է ձայնը և որդին ստիպված «փրկում» է նրան և դուրս է գալիս բեմ. Չապլինը 5 տարեկան էր: Մարդիկ ուղղակի ապշած էին փոքրիկի տաղանդով և հումորի զգացումով:

Շուտով Չապլինի մայրը վերջնականապես դադարում է ելույթ ունենալ, իսկ հայրն իրեն նվիրում է ալկոհոլին և մի որոշ ժամանակ անց մահանում է: Չդիմանալով այս վշտին՝ մայրը խելագարվում է: Այո՛ դաժան իրականությունը ստիպում է եղբայրներին գործի անցնել…
1889 թ. Չապլինի երկար ճանապարհի սկիզբն էր:

Չապլինը և նրա կանայք

Հեթի Քելլի 

Չապլինի առաջին սերը բալետի պարուհի Հեթի Քելլին էր: Նուրբ, գեղեցիկ և շատ կանացի Հեթիի համար դժվար չէր գրավել այս նուրբ տղամարդու սիրտը: Չապլինը 19 տարեկան էր, Հեթին՝ 14: Չարլիի կարիերան վերելք էր ապրում. նա թատրոնի դերասան էր: Հենց այդ թատրոնում էլ նրանք հանդիպում են: Չարլին ամեն կերպ ցույց էր տալիս աղջկան իր զգացմունքները, սակայն երբ սիրո խոստովանություն է անում, Հեթին անսպասելիորեն մերժում է նրան: Սա այս կարճ սիրավեպի վերջն էր:

Մենք հանդիպել ենք մոտավորապես 5 անգամ և մեր յուրաքանչյուր հանդիպում 20 րոպեից ավել չի տևել, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այս սիրավեպը մեզ ազդեցություն է թողել ինձ վրա: 
Չապլինը՝ Հեթիի մասին

Փեգի Փիրս

 

1914 թ. էր, Չարլին նկարահանվում էր «Նրա սիրելի ժամանցը / His Favorite Pastime» ֆիլմում, երբ հանդիպում է իր մյուս մեծ սիրուն՝ Փեգի Փիրսին:

Ես 25-ամյա, աշխատանքիս սիրահարված երիատասարդ էի, երբ հանդիպեցի Փեգիին: Ու գիտեք, իրականում ես սիրում էի գործս ոչ միայն նրա համար, որ այն ինձ գումար և փառք էր բերում, այլև՝ ես հնարավորություն ունեի հանդիպել հայտնի և սիրված մարդկանց: Հենց այսպես ես հանդիպեցի Փեգիին. գեղեցիկ կազմվածքով, նուրբ դիմագծերով և շատ սեքսուալ աղջիկը գերեց ինձ: 
Չապլինը՝ Փեգիի մասին

Չապլինը հոգ էր տանում Փեգիի մասին, այցելում էր նրան, նվերներ անում, սակայն ինչպես հետագայում խոստովանել է դերասանը՝ նրան այդպես էլ չհաջողվեց գերել աղջկան:

Ես գիտեի, որ ոչնչի էլ չեմ հասնելու, քանի որ Փեգիի հետ ամեն հանդիպում մի մեծ պայքար է և յուրաքանչյուր հարաբերութան մեջ գալիս է մի պահ, երբ դու հոգնում ես պայքարելուց: Ով բացի այդ ես չափից շատ էի գնահատում ազատությունս, որ հրաժարվեմ դրանից:
Չապլինը՝ Փեգիի մասին

Էդնա Փերվենս 

Մեկ տարի անց՝ 1915 թ. Չապլինը նկարահանվում էր իր նոր՝ «Ամբողջ գիշեր/A Night Out» ֆիլմում, որտեղ գլխավոր դերի համար դերասանուհի էր փնտրվում: Փնտրում էր նաև Չապլինը…

Երկար որոնումներից հետո, երբ Չապլինն արդեն հանձնվել էր, ընկերներից մեկը պատահաբար հանդիպում է Էդնային և այսպես հարցը լուծում է ստանում: Հենց առաջին հանդիպումից էլ Չապլինը սիրահարվում է աղջկան:

Չապլին-Փերվենս սիրավեպը տևեց երեք տարի: Այս երեք տարվա ընթացքում նրանք կռվում էին, բաժանվում էին, նորից միանում էին: Դերասանը ցանկանում էր ամուսնության առաջարկություն անել սիրելիին, սակայն հետաձգում էր ամեն անգամ: Եվ երեք տարի անց նրանք, ի վերջո,  բաժանվեցին:

Ես և Էդնան անբաժան էինք: Մենք սիրում էինք իրար, սակայն լինում էին պահեր, երբ նա անհիմն խանդում էր ինձ և ասեմ ձեզ, և նույնիսկ անցնում էր սահմանը:
Չապլինը՝ Էդնայի մասին

Միլդրեդ Հարիս

Ահա նա՝ Չապլինի առաջին կինը՝ Միլդրեդ Հարիսը: 10 տարեկանում աղջիկը մերկ նկահարնվել էր ֆիլմում՝ ցնցելով բոլորին և հենց այդ քայլի շնորհիվ էլ հայտնի էր դարձել:
Գեղեցիկ և ըմբոստ այս աղջիկը հեշտությամբ գերում է Չապլինի սիրտը և մի գեղեցիկ օր հայտարարում է, որ հղի է: Պարզվում է, որ հղիության մասին լուրը նա հորինել է, սակայն Չարլին չի հրաժարվում իր տված խոստումից և 1918 թ. հոկտեմբերի 23-ին ամուսնանում է Միլդրեդի հետ:

Այս գեղեցիկ միությունից ծնվում է Նորման Չապլինը՝ նրանց որդին, որը, ցավոք մի քանի օրից մահանում է: Ցավը խեղդում է ամուսիններին, նրանք մեկուսանում են, ամեն կերպ փորձում են պահպանել իրենց միությունը, սակայն ապարդյուն: Նրանք բաժանվում են…

Միլդրեդը գեղեցիկ էր, վառ և ես կարծում էի, որ նա թույլ կտա զարմացնել իրեն, թույլ կտա ինձ ցույց տալ իրեն այս աշխարհի ամբողջ գեղեցկությունը: Ես խելագարվում էի նրա համար, այդ իսկ պատճառով էլ ամուսնացա նրա հետ՝ հույս ունենալով, որ նա ամուսնությունից հետո էլ կլինի այնպիսին, ինչպիսին էր մեր հանդիպման առաջին օրը: Բայց ես այդպես էլ չկարողացա «դիպչել» նրա հոգուն…
Չապլինը՝ Միլդրեդի մասին:

Աղմկահարույց ապահարզանից Միլդրեդը ստացավ 100 000 $` 25 000 $ փոխարեն:

Հաջորդը Լիտա Գրեյն էր:

Լիտա Գրեյ 

Լիլիտա ՄաքՄյուրեյը հայտնի էր Լիտա Գրեյ անունով: Աղջիկն աշխատում էր հոր հրուշակեղենի խանութում և երազում էր հայտնի դերասանուհի դառնալու մասին: 1921 թ. «Փոքրիկ/The Kid» ֆիլմում նա հանդես եկավ էպիզոդիկ դերով, սակայն ամեն ինչ դեռ արջևում էր: Չապլինը աղջկան առաջարկում է նկարահանվել «Ոսկե տենդ/The Gold Rush» ֆիլմում, և նա համաձայնվում է:

Բուռն սիրավեպը հիմք դրեց իսկական մղձավանջի. աղջիկը հայտարարում է, որ հղի է: Չապլինը առաջարկում է ձերբազատվել երեխայից, սակայն հղիությունը ոչ այլ ինչ էր, քան նախօրոք մշակված ռազմավարություն: Հենց այսպես աղջիկը ստիպում է Չապլինին ամուսնանալ իր հետ: 1924 թ. Չապլինը երկրորդ անգամ ամուսնանում է, և քանի որ աղջիկը 16 տարեկան էր, ամուսնական արարողությունը տեղի է ունենում Մեքսիկայում: Այս միությունից լույս աշխարհ են գալիս Չարլի կրտսերը և Սիդնի Էռլ Չապլինները: Նույնիսկ երեխաները չեն օգնում այս երկուսին փրկել իրենց ամուսնությունը:

Մենք այդպես էլ չկարողացանք ընտանիք ստեղծել: Այս միությունը երկուսիս էլ դժբախտացրեց, բայց ինձ երջանկացնում են իմ երկու որդիները:
Չապլինը՝  Լիտայի հետ ամուսնության մասին

1928 թ. նրանք ամուսնալուծվում են: Այս ապահարզանը պատմության ամենաաղմկահարույց ապահարզաններից մեկն էր. Լիտան ստացավ 800 000 $՝ 600 000 $ իր, և 100 000 $-ական որդիներից յուրաքանչյուրի համար:

Պոլետ Գոդար 

Այս հանդիպումն ասես Ռոբինզոն Կրուզոյի և Ուրբաթի հանդիպումը լիներ: 
Չապլինը՝ Դոդարի հետ հանդիպման մասին

Գեղեցիկ աղջնակը նոր էր տեղափոխվել Նյու Յորքից և ոչ ոքի չէր ճանաչում Հոլիվուդում: Չապլինի հետ պատահական հանդիպումն նման էր իսկական հեքիաթի: Նրանք խենթի պես սիրում էին իրար, ճանապարորդում էին, երեկույթների գնում և նկարահանվում ֆիլմերում: Հենց այս միությունից էլ «ծնվում» են «Նոր ժամանակներ/Modern Times»  (1936 թ.) և «Մեծն դիկտատոր/The Great Dictator» (1940 թ.) ֆիլմերը:
1936 թ. նրանք ամուսնանում են: Ամուսնությունից հետո Պոլետը տեղափոխվում է Չապլինի տուն, ընկերանում նրա որդիների հետ և դառնում նրանց նոր «մայրիկը»: Ոչ միայն Չապլինը, այլև նրա որդիներն ուղղակի խելագարվում էին այս հրեշտակի համար: Ի զարմանս իրենց սակայն, 1940 թ. «Մեծն դիկտատոր» ֆիլմից հետո Գոդարն ու Չապլինը հասկանում են, որ իրենց ամուսնությունն իրեն սպառել է: Գոդարը Չապլինի միակ կինն էր, որ ապահարզանից ոչինչ չի պահանջում և հեռանում է ձեռնունայն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հաջորդը…

Ջաոն Բերի 

Լավագույն ավանդույթները շարունակվում են, և այս անգամ մեծն Չապլինը սիրահարվում է Ջոան Բերիին: Նրանք ծանոթանում են Նյու Յորքում, երբ Չապլինն աշխատում էր իր նոր ֆիլմի սցենարի վրա: Հենց նրան էլ Չապլինը նվիրում է իր նոր սցենարը: Ի սկզբանե հանգիստ և ենթարկվող աղջիկը պայմանագրից հետո ցույց է տալիս իր «իրական դեմքը»…

Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին էր այս երկուսի անձնական կյանքը, բայց այն, որ նորաթուխ դերասնաուհին անընդհատ վիճում էր Չապլինի հետ, պահանջներ ներկայացնում և նույնիսկ սպառնում՝ դա փաստ է: Շուտով աղջիկը հայտարարում է, որ հղի է: Իհա՛րկե Չարլին համոզված էր, որ երեխան իրենը չէ, և նույնիսկ ԴՆԹ-ի թեստն է դա հաստատում, սակայն դատավճիռը ի օգուտ Ջոանի էր: Կա վարկած, որ նացիստական միավորումն այսպես վրեժխնդիր է լինում Չապլինից՝ «Մեծն դիկտատոր» ֆիլմում՝ Հիտլերին ծաղրելու համար:

Ունա Օ՛Նիլ

Ես սիրեցի Ունային նրա գեղեցկության, հումորի, համբերատարության համար: 
Չապլինը՝  Ունայի մասին

54-ամյա Չապլինի և հայտնի գրող Յուջին Օ՛Նիլի դուստրը՝ 18-ամյա Ունան ամուսնանում են 1943 թ. հունիսի 16-ին: Հայրը, սակայն դեմ էր դստեր ընտրությանը և խզում է դստեր հետ բոլոր կապերը: Երջանիկ ամուսինները երազում էին երեխաների մասին. այս միությունից լույս աշխարհ են գալիս 8 երեխա:


Շուտով ընտանիքը տեղափոխվում է Շվեյցարիա և հաստատվում է Վեվա քաղաքում: Միայն այստեղ, այսքան տարիներ անց Չապլինը ձեռք է բերում հոգեկան անդորր և ներդաշնակություն:

Նա քայլում է Վեվայի նեղ փողոցներով, այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն կանացի: Ես նայում եմ նրան և հասկանում, որ սիրում եմ և դրանից իմ աչքերն արցունքով են լցվում: 
Չապլինը՝ Ունա Օ՛Նիլի մասին

 

Չապլինը մահանում է 1977 թ., իսկ 14 տարի անց նրան է «միանում» իր կյանքի ամենամեծ սերը՝ Ունա Չապլինը:
Նրանք միասին երջանիկ ապրեցին 34 տարի:

Загрузка...

Be the first to comment on "Չարլի Չապլինը և նրա կանայք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ