«Ծիծեռնակ» մրցանակաբաշխություն. Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Էրիկը՝ լավագույն երգիչ

 

Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիկան թատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի անցկացվեց 2-րդ անգամ: Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւների արժանացան 2017 թ-ին դասական, ժողովրդական եւ ժամանակակից ժանրերում ակտիվությամբ աչքի ընկած արտիստները: Եղան նաեւ հատուկ մրցանակներ:

 

Մրցանակաբաշպխության ամենասպասված՝ «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթեց Էրիկը, իսկ «Լավագույն երգչուհու» կոչմանն արժանացավ Իվետա Մուկուչյանը:

Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, -«Մշալութային կանգառ» ծրագիրը, Գայա Արզումանյանը, Արտակ Կիրակոսյանը, Սիրուշոն, Ավետ Բարսեղյանն ու Ռիտա Սարգսյանը, Ջազի հայկական ասոցիացիան, Հանրային հեռուստաընկերությունը եւ Արթուր Գրիգորյանը:

 

Այլ անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ-«Հովեր» պետական երգչախումբ

Դասական ժանրում տարվա լվագագույն երաժիշտկատարող վոկալ-Լիպարիտ Ավետիսյան

Դասական ժանրում տարա լավագույն երաժիշտ կատարող գործիքային ժանրում— Դիանա Ադամյան

Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ-Հայկ Մելիքյան

Դասական ժանրում տարվա լավաույն համերգային նախագիծ— Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոոն, Վերդի «Ռեքվիեմ»

Ժողովրդակն ժանում լավագույն երաժշտախումբ— Գյումրու ժողգործիքներ պետական նվագախումբ

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող վոկալ-Վարդան Բադալյան

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող գործիք-Նորայր Գաբփոյան

Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ-Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ-«Քեզ եմ հիշում»

Ժողովրդական ժանրում լավագույն համերգային նախագիծ-Կամո Սեյրանյան

Լավագույն ռոք խումբ-Nemra

Լավագույն փոփ խումբ-«Արցախի ձայներ»

Լավագույն ալբոմ-Yellow Stones- «Զարմանալի եւ անսովոր»

Լավագույն տեսահոլովակ— Հայկո-«Սիրո հավերժ քաղաք»

Լավագույն դուետ-Արամ mp3 եւ 3.33- «Սկսում ենք»

Տարվա հայտնություն— Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան

Լավագույն համերգային նախագիծ-Հայկո -«Սիրո հավերժ քաղաք»

Տարվա հիթ-Գարիկ եւ Սոնա-«Լուսին»-հանձնեցին Աննա Էլբակյանին

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

Загрузка...

Be the first to comment on "«Ծիծեռնակ» մրցանակաբաշխություն. Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Էրիկը՝ լավագույն երգիչ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ