12 խորhուրդ դիմաhարդարման վերшբերյալ, որnնք պետք է յnւրացնել մինչև 40 տшրեկանը

EnterTrain-ը ներկայացնում է 12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրաքանչյուր կին յուրացնի մինչև 40 տարեկանը:

1. Դիմափոշին փոխարինեք հեղուկ երանգավորող քսուքով

1

Տարիների ընթացքում մաշկը չոր է դառնում: Ավելորդ անգամ առանց այն էլ չոր մաշկը չընդգծելու համար անցեք հեղուկ երանգավորող քսուքի:

2. Պարզեք՝ շրթներկի որ տոնն է առավել հարմար Ձեզ

2

Տարքի հետ ոչ միայն մաշկն է ծերանում, այլև փոխվում են շուրթերը՝ վերանում է ծայրերի հստակությունը, դրանք դառնում են ոչ այնքան փարթամ, որքան 20 տարկանում են եղել, և գունազրկվում են: Ուստի շատ կարևոր է գտնել շրթներկի հարմար գույնը:

3. Կարմրաներկը քսեք այն մասում, որը բնականորեն կարմրում է

3

Որոշ կանայք կարմրաներկը կամ բրոնզերը քսում են այտերի մեծ մասի վրա՝ հուսալով, որ այդպես դեմքն ավելի նեղ կերևա: Բայց իրականում այտոսկրերի վրա առաջանում են մուգ, կեղտոտ հետքեր, որոնք բոլորովի չեն գեղեցկացնում կնոջը:

Վրձնի թեթև շարժումներով կարմրաներկը քսեք բնական կարմրության մասում: Պետք չէ չափից շատ քսել:

4. Դադարեք ընդգծել ստորին կոպը

4

Հստակ սև գիծը ստորին կոպի վրա պետք է անցյալում մնար մոտ 20 տարի առաջ: Հիմա դա աչքերը փոքրացնում է, իսկ հայացքը դառնում է հոգնած և մարած: Վառ գիծը ստորին կոպի վրա մեծացնում է կնոջը:

Եթե ուզում եք ընդգծել թարթիչների ստորին շերտը, օգտագործեք փափուկ ստվերաներկեր և մի մոռացեք երանգավորել դրանք:

5. Դուրս մի եկեք շուրթերի սահմաններից

5

Ինչպես նշեցինք՝ տարիների ընթացքում շուրթերի ծայրերի բնական հստակությունը վերանում է: Շրթներկ քսելիս աշխատեք դուրս չգալ շուրթերի սահմաններից:

6. Աչքերի տակի քողարկող քսուք չափից շատ մի օգտագործեք

6

Տարիների ընթացքում աչքերի տակի մաշկը դառնում է ավելի բարակ և մուգ: Շատ քողարկիչներ մաշկի փոքր ծալքերի մեջ մտնելու հատկություն ունեն: Դրանից խուսափելու համար քողարկիչը բարակ շերտով քսեք: Ընտրեք այնպիսին, որն առավելագույն քողարկիչ հատկություն ունի, բայց ծեփոնի տեսք չունի:

7. Խուսափեք փայլերից

7

Փայլերը միտում ունեն ընկնելու և դեմքի մյուս մասերի վրա հայտնվելու, որտեղ ընկնում են կնճիռների մեջ: Ամանորյա փայլուն եղևնու կերպարից խուսափելու համար փայլուն ստվերաներկեր օգտագործեք միայն աչքերի անկյուններում, քիչ քանակությամբ:

8. Մի մոռացեք հոնքերի մասին

8

Ըստ ամենայնի, մինև 40 տարեկանը Դուք արդեն գտել եք Ձեր հոնքերի ճիշտ ձևը, ուստի մնում է միայն դրանք ներկել ստվերաներկով կամ մատիտով:

9. Գտեք հոնքերի մատիտի «Ձեր» գույնը

9

Մատիտի երանգն ընտրեք ըստ մազերի գույնի:

10. Մանր գունաբացող ընտրեք

10

Եթե գունաբացող եք օգտագործում, մանր փոշի ընտրեք: Խոշոր փայլերն էժան և հին տեսք ունեն:

11. Փրայմեր օգտագործեք

11

Որպեսզի տոնային քսուքը հրաշալիորեն քսվի, փրայմեր օգտագործեք: Այն ոչ միայն հարթեցնում է մաշկը, այլև երկարացնում է տոնային քսուքի կյանքը:

12. Մի մոռացեք, որ ամեն ինչ լավ է չափի մեջ

12

Կոսմետիկ միջոցներ օգտագործելիս չափը մի անցեք:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*