Աշnտ Ղшզարյանի 70-ամյшկի շnու ծրшգիրը և hայտնի հյnւրերը

Ապրիլի 27-ին Մոսկվայի Կրեմլի համերգասրահում կայացավ հումորիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի 70-ամյակին նվիրված համերգ-ծրագիրը: Միջացառումը կազմակերպել էր «Euromusic Entertainment» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի: Համերգին ներկա էին Նունե Եսայանը, Արամեն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սոնան, Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Արամ Mp3-ը, Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամար Պետրոսյանը, Ավո Խալաթյանը, Գարիկ Պապոյանը, Արթուր Գրիգորյանը, Սոնա Ռուբենյանը, Ներսիկ Իսպիրյանը, Մոնիկա Նազարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Իվետա Մուկուչյանը, Մրոն, Արսեն Սաֆարյանը, Արա Մարտիրոսյանը, Գրիշա Աղախանյանը, Արամոն, Լևոն Մալխասյանը, Ֆորշը, Սևակ Խանաղյանը, Կարեն Բոկսյանը, Անահիտ Ադամյանը, Ռուսլանը:

«Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշել է, որ միջոցառումը կազմակերպել էին «Մեր բակը» հումորային նախագծի ձևաչափով. «Համերգային ծրագրին ներկա էին Աշոտ Ղազարյանի կողմից սիրված արտիստները, այն մարդիկ, ում նա ցանկանում էր տեսնել իր հոբելյանին: Համերգային ծրագիրը մեկնարկեց Մոսկվայում, բայց այն լինելու է նաև Երևանում և ԱՄՆ-ում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե
Խաչատրյանը
Աղբյուրը՝https://blognews.am/arm/news/608619/ashot-xazaryani-70-amyaki-shou-tsragiry-ev-haytni-hyurery.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*