«Ուրիշ» Զարnւhի Բшբայանը, եւ ինչ է uովnրել Unֆին նրшնից

Երգի թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչ Զարուհի Բաբայանը երկար ժամանակ է` ինչ հանրությանը չի ներկայանում նորություններով։ Ինչո՞վ է զբաղվում երգչուհին, ինչպիսի՞ն կլինի «ուրիշ» Զառան, այս եւ այլ հարցեր քննարկել ենք մեր նոր զրույցի ընթացքում: Նա եւ դուստրը՝ Սոֆի Դեւոյան կրտսերը, նաեւ լուսանկարվել են համար:

-Զարուհի՛, ինչո՞վ եք զբաղվում այսօր, ինչո՞ւ եք թողնում, որ Ձեր երկրպագուները Ձեզ կարոտեն։ -Իրականում չեմ կարող ասել՝ ինչից է, բայց կարծես ժամանակի զգացողությունը կորցրել եմ։ Ես ենթադրում եմ, որ երբ լինում ես շատ երիտասարդ, կյանքի ռիթմն ուրիշ է լինում, իսկ երբ հասունանում ես, ռիթմը ոչ թե դանդաղում է, այլ ուրիշ իմաստ է ստանում։ Կարծես չեմ շտապում, այդ պատճառով էլ կարոտելու տեղ եմ տալիս եւ նորություններով հաճախ հանդես չեմ գալիս։ Կարծում եմ՝ սա վերարժեքավորման շրջան է, եւ երբ կարողանում ես քո զգացողություններին տալ գույն, ձեւ, բացատրություն, այդ ժամանակ քո քայլերն ավելի հստակ են լինում։ Հիմա փորձում եմ վերարժեքավորել իմ արածն ու արդեն ցանկանում եմ ուրիշ լինել։ Եվ ինձ ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի հասկանայի՝ այդ ուրիշն ինչպիսին է, ինչ ձեւ եւ ինչ գույն, ինչ տեսակ ունի։

-Եվ ինչպիսի՞ն է այդ «ուրիշը»։— Հիմա արդեն մոտավորապես գիտեմ, թե ինչ եմ ուզում, եւ վստահ եմ՝ պետք է լինեմ նորը, շատերի համար գուցե եւ հինը, բայց ամեն դեպքում կլինեմ «ուրիշ»։

-Եվ այսպիսով՝ «ուրիշ» Զարուհին կլինի…
-Ուրիշ Զարուհին կլինի մի քիչ ավելի ինքն իր համար։ Շատ ժամանակ մենք ինչ-որ բաներ ենք անում երկրպագուների համար, փորձում ենք հասկանալ՝ ում ինչ է հետաքրքիր, ով ինչ է սիրում, բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ պետք է անես այնպիսի մի բան, որը կլինի քեզ համար շատ թանկ եւ կարեւոր։ Ես վստահ եմ, որ երբ անում ես մի բան, որը հարազատ է քո հոգուն, քո սրտին, ուղղակի չի կարող չսիրվել քո հանդիսատեսի եւ երկրպագուների կողմից։ Ես փորձում եմ այս շրջանում գալ այնպիսի մի փուլի, որը թե՛ իմ հոգուն կտա հաճույք ,թե՛ իմ հանդիսատեսին։

-Գիտեմ, որ ջազը Ձեր կյանքում կարեւոր տեղ ունի, կարծես երաժշտական սիրելի ժանրն է։
-Դուք կարողացաք ինձ բացահայտել:):

-Շատերն են ասում, որ եթե Դուք ընտրեիք ջազը, կհասնեիք էլ ավելի մեծ բարձունքների: Ի՞նչ եք կարծում, եթե ընտրեիք ջազը, ի՞նչ կփոխեր այդ որոշում Ձեր կյանքում։

-Չգիտեմ։ Կարծում եմ՝ սխալ է եթեներով մտածելը։ Նոր փուլ մտնելու հետ մեկտեղ այնպես չէ, որ ես փոշմանել եմ այն ամենի համար, ինչ արել եմ, որովհետեւ վստահ եմ, եթե այդ ամենը սխալ լիներ, կորցրած կլինեի թե՛ իմ հանդիսատեսին, թե՛ իմ երկրպագուներին, բայց հակառակը՝ մեծացրել եմ իմ երկրպագուների բանակը, եւ այսօր ոչ թե զղջում եմ, այլ պարզապես ուզում եմ անել այն, ինչը միգուցե շատերը սպասել են ինձնից, այն, ինչին ես եմ երկար սպասել։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ հայ հանդիսատեսը ջազ սիրում է եւ ընկալում, սակայն այնպես չէ, որ այն հասանելի է եւ ընկալելի է բոլորի համար, ուստի շատ կարեւոր է մատչելի ներկայացնել այս երաժշտությունը։ Գտնելով ոսկե միջինը՝ հնարավոր է մարդկանց մասնակից դարձնել այս ամենին, ուստի վստահ եմ՝ մարդիկ, ովքեր չեն լսել ջազ կամ չեն ընկալում այս երաժշտությունը, ճիշտ ներկայացնելու շնորհիվ կարող են դառնալ նաեւ ջազի սիրահար։

— Ժամանակին շոու-բիզնես ասվածը կարծես այլ էր…

— Կարծում եմ, երբ արվեստագետի հոգում դատարկություն է, ընդմիջում վերցնելը ճիշտ է։ Իմ ընկերներին, ովքեր ոսկե սերունդ են համարվել, վստահ եմ, որ նրանք դեռ ստեղծագործելու են եւ իրենց ասելիքն ունենալու են։ Երբեք չեմ ընկճվել, որ երիտասարդ երգիչներ են ի հայտ գալիս, բայց պետք է փաստել, որ դաշտում կա միատեսակ, միապաղաղ, միանվագ երեւույթ, բազմազանությունը, գույները, տեսակները պակասում եմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր դաշտ միշտ գեղեցկացնում են յուրօրինակ եւ ինքնատիպ մարդիկ։ Եթե այդ քանակի մեջ ունենանք նաեւ բազմազանություն, մեր երգարվեստը միայն ու միայն կշահի։

— Դպրոց-ստուդիայում ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ինչպիսի՞ երիտասարդ կադրեր կունենաք ապագայում։
— Ես ամեն օր հիանում եւ զարմանում եմ,թե ինչպիսի լավ սերունդ ունենք մենք։ Այս տարի շոկային մի պահ ապրեցի, երբ դպրոցի սաների ծնողներից մեկը հիշեցրեց, որ այս տարի լրացավ ստուդիայի 10 տարին, եւ սա զարմանք առաջացրեց, քանի որ իրականում հաշիվը կորցրել էի։ Ուրախանում եմ, երբ նայում եմ ստեղծագործող երեխաներին, ովքեր ունեն հետաքրքիր ճաշակ, ուզում են առանձնանալ, ուզում են լինել հետաքրքիր։ Այսօր հնարավորությունները շատ են, ես տալիս եմ իրենց հանձնարարություն, եւ նրանք անգամ հեռախոսով կարողանում են ձայնագրություններ անել, նկարահանումներ իրականացնել, իրենք կարող են ամեն ինչ, ինչը ժամանակին մեզ համար անհասանելի էր։ Ունեմ ուսանողներ, ովքեր արդեն սովորում են կոնսերվատորիայում, իհարկե, ուրախանում եմ եւ պարծանք եմ ապրում, երբ տեսնում եմ՝ դպրոցի սաներն արդեն բեմում են եւ իրենց ասելիքն են ասում։

-«Ժպտա կյանքին, եւ կյանքն էլ կժպտա քեզ»՝ սա Ձեր կյանքի կարգախոսն է։

-Ես սիրում եմ նայել մարդկանց, հետեւել նրանց կյանքին, տեսնել, թե շուրջս ինչ է կատարվում։ Եկել եմ այն համոզման, որ եթե սպասես, որ կյանքը սկուտեղի վրա կբերի եւ քեզ կտա հաջողություն, ուրախություն, բարեկեցություն, ապա ասեմ, որ այդպես չէ։ Եթե դու չանես քայլեր, չի լինի այն, ինչ ցանկանում ես, իսկ երբ ժպտում ես, երբ կամեցող ես, չի կարող կյանքը քեզ հալածել։ Չեմ ասում, որ իմ կյանքը հալած յուղի պես է անցել, բայց կարծում եմ՝ որքան քայլեր իրականացնես եւ լինես լավատես, կյանքը բումերանգի սկզբունքով այն քեզ կվերադարձնի, ուստի նախընտրում եմ ժպտալ լացելու փոխարեն, լավություն անել՝ անտարբեր լինելու փոխարեն, եւ կարծում եմ՝ կյանքն ինձ վերադարձնում է այն, ինչ ես տալիս եմ։

-Այս բանաձեւի շնորհի՞վ է, որ չեք փոխվում։
-Այո: Ի դեպ, լսել եմ՝ որքան շատ ես ժպտում, այնքան քիչ են լինում կնճիռները։ Ինչո՞ւ չժպտամ, ինչո՞ւ կնճռոտվեմ:):

— 5 տարի առաջ նշում էիք, որ երեխաներն արդեն մեծ են եւ ինքնուրույն, ուստի, Դուք եւ Ձեր ամուսինը կարողանում եք ճանապարհորդել, այսօր նրանք ավելի են մեծացել…
-Ա՜յ, դրա համար էլ հիմա երեխաներն են սկսել ճամփորդել առանց մեզ:)։

-Մասնագիտության ընտրության հարցում խորհուրդներ տալի՞ս եք։

-Երեք տարեկանից նկատեցինք, որ Սոֆին սիրում է պարել, իրականում շատ լուրջ չէինք մոտենում այդ ամենին, ասեմ այսպես՝ մենք պարզապես չենք խանգարել եւ խանգարում նրա բնությանը։ Թողել եմ՝ ազատ լինի։ Երբ Սոֆին հայտնվեց նկարահանման հրապարակում, մտածում էի, որ մեկ փորձով կավարտվի, բայց արի ու տես, որ այդպես չեղավ։ Մենք՝ ընտանիքով, չենք խանգարել, միայն օգնել ենք, եթե եղել է դրա կարիքը։ Երբ սկսեց կարել, չէի կարծում, որ հետաքրքիր հմտություններ կբացահայտեմ, քանի որ նման փորձ մեկ անգամ էր եղել՝ փոքր հասակում։ Նա ուներ տիկնիկներ, որոնց համար զգեստներ էր կարում։ Կարծում եմ, որ ծնողի առաքելությունը մեկն է՝ տալ երեխային հնարավորություններ բացահայտվելու։ Ուրախ եմ, որ դուստրս իրեն գտել է։

— Իսկ Ձեր որդին ինչո՞վ է զբաղվում:
— Տղաների հետ մի քիչ բարդ է: Դեռ այն փուլում ենք, որ գիտելիքներ է հավաքում, փորձում է գաղափարներ կյանքի կոչել, հանձնարարություններ ունի։ Ամեն դեպքում տղաս իրեն արվեստում չի տեսնում, իրականում, կարծում եմ, նա թաքնված տաղանդ ունի, սակայն այդ ամենը դեռ սիրողական մակարդակի վրա է։

-Իսկ վեճեր լինո՞ւմ են երեխաների հետ։

-Լավ հիշում եմ՝ կար մի շրջան, երբ Սոֆին 14 տարեկան էր, տղաս՝ 12: Ինչեւէ, Սոֆին այդ թինեյջերական անցումային փուլում էր, եւ տղաս բողոքում էր՝ ինչու քույրն այսպես արեց, այնպես ասաց, ես էլ նրան բացատրում էի, որ շուտով կանցնի: Հիմա Սոֆին 17 տարեկան է, տղաս՝ 15, եւ պարբերաբար հիշեցնում է, որ այն նույն շրջանում է, որով անցել է Սոֆին:)։ Եկել ենք ընդհանուր հայտարարի, դիմանում ենք։ Մեր տանն էլ բախումներ կան, ինչպես բոլոր ընտանիքներում, դրանց էլ եմ նորմալ նայում։

Սոֆի. Իրականում մեր տանը գլոբալ խնդիրներ չեն լինում. սնվելու ու տաք հագնվելու հետ է կապված, իսկ մամային օրվա ընթացքում մեկ ժամ եմ հանդիպում գրաֆիկի խիտ լինելու պատճառով։ Միակ օրը, որ տրամադրում ենք միմյանց, կիրակին է։

Զարուհի. Դա մեր անձեռնմխելի օրն է, եւ յուրաքանչյուրս գիտի, որ այդ օրը ոչ մի պլան չեն կարող կազմել։ Կիրակին մեր ընտանեկան օրն է։

-Սոֆի, ո՞ւմ հետ ես կիսվում գաղտնիքներով. տատիկի՞,մայրիկի՞, թե՞ ընկերուհիների։
-Մմմմ: Եթե այնպիսի հարց է, որ չեմ կարող միայնակ որոշում կայացնել, իհարկե, մայրիկի: Կան հարցրեր, երբ կարող է խորհուրդ տալ միայն տատիկը, իսկ եթե լինեմ անկեղծ՝ չեմ կիսվում։

-Ի՞նչ ես սովորել մայրիկից։

— Միշտ սառը դատել, լինել գիտակից, լինել համառ եւ ուժեղ։

— Ո՞ր ոլորտն ես ընտրելու որպես հիմնական մասնագիտություն։
-Իհարկե, պարն ինձ հոգեհարազատ է, եւ հենց արվեստի այդ ճյուղն էլ ընտրելու եմ, քանի որ ունենք այստեղ մոտ 10 մասնաճյուղ, բնականաբար, հետագայում այդ բոլորը կառավարել է պետք, ուստի պարը ընտրելու եմ որպես մասնագիտություն, իսկ դերասանությունը հոբբի է։ Մոդելավորմանը, կարծում եմ, դեռ կանդրադառնամ։ Ներկա պահին բոլոր ուժերս կենտրոնացրել եմ պարի վրա։
Աղբյուրը՝
https://bravo.am/news

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*