Աննш Մшնուչարյանը՝ Մկnյի, տան նnր шնդամի եւ անձնшկանի մաuին

Աննա Մանուչարյանը եթերային նորություն ունի. դերասանուհին BRAVO.am-ի հետ շատ անմիջական զրույցում պատմել է նոր նախագծի, թատերական գործունեության, աղջկա հետ հարաբերությունների եւ անձնական կյանքին վերաբերող մտորումների մասին:

— Այժմ նկարահանվում եք «Մեծից փոքր» սիթքոմում : Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը թիմի հետ: Մկոն աշխարհի ամենաբարի, ներքին կուլտուրայով օժտված մարդկանցից մեկն է, ով շատ ճիշտ ու հարգալից վերաբերմունք է ցուցաբերում յուրաքանչյուրիս հանդեպ, ինչն էլ կրկնապատկում է իր հանդեպ սերը:

Շատ կուզեմ խոսել Մկոյի տղայի մասին, ում մենք շատ ենք սիրում: Ալեքսը շատ հումորով երեխա է. միշտ նկարահանման հրապարակ է գալիս տեքստերը սովորած, կազմ ու պատրաստ: Մի խոսքով, կադրից դուրս հումոր է, կադրում՝ հումոր (ծիծաղում է,-հեղ.):

Աննա Մանուչարյանը-Այժմ նաեւ թատերական գործունեություն եք ծավալում: Ի՞նչ զբաղվածություն ունեք այսօր:

-Այո, Կամերային թատրոնում եմ եւ իսկապես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ միշտ թատրոն ասելով՝ հենց Կամերայինն եմ պատկերացրել, եւ հիմա, երբ աշխատում եմ այնտեղ, եւս մեկ անգամ համոզվել եմ ՝ երազանքներն իրականանում են, եթե իսկապես հավատում ես դրանց: Հիմա զբաղված եմ «Շոու No 3», «Կաբարե» եւ «Կառավարական համերգ» ներկայացումներում:

-Ի՞նչ դեր ու նշանակություն ունի ռադիոհաղորդավարուհու աշխտանքը Ձեր առօրյայում:
-Ռադիոն ինձ համար շատ հարազատ վայր է, հոգին լցնելու ու դատարկելու անփոխարինելի անկյուն, որտեղ համացանցի դարաշրջանում ի վերջո գիրք ես վերցնում ձեռքդ:

— Հետաքրքիր է՝ ինչ հարաբերություններ ունեք Ձեր դստեր հետ:
-Ինքս մեծացել եմ ավանդական ընտանիքում, բայց իմ ու Արփիի հարաբերությունները մի փոքր այլ են: Իհարկե, դեռահասության շրջանում շատ խնդիրներ են առաջանում. երբեմն, երբ ինչ-որ հարցի շուրջ անհամաձայնություն ենք ունենում, ես եմ զիջողի դերում լինում, քանի որ արդեն ձեւավորված ինքնատիրապետում ունեմ եւ ավելի շրջահայաց եմ, գիտեմ, որ պահը կանցնի, եւ մենք կհասկանանք իրար:

Աննա Մանուչարյանը՝ դստեր հետ-Մի առիթով նշել էիք, որ զգացում ունեք՝ 32-ում կրկին կմայրանաք: Այժմ 32 տարեկան եք…

-Այո, միշտ նման զգացում եմ ունեցել, բայց այդպես չէ: Հիմա ունեմ մի փոքր աղջիկ՝ Լունտիկը(ծիծաղում է,- հեղ.): Մեր շնիկը տան ուրախությունն է. Լունտիկի ծնոտն այնքան փոքր է, որ բոլոր ատամներն իրար վրա են աճել: Անմեղ դեմք ունի, բայց որ բերանը բացում է, դինոզավր է(ծիծաղում է,-հեղ.):

Իրականում անձնականի մասին առհասարակ չեմ մտածում, քանի որ հիմա իմ եւ աղջկաս հոգեվիճակն այնքան խաղաղ ու ներդաշնակ է, որ չեմ ուզում ոչ մի երեւույթ խանգարի մեզ: Կարծում եմ՝ շատ կարեւոր է գտնել ներքին եւ արտաքին ներդաշնակություն, որտեղ դու երջանիկ կլինես ունեցածովդ եւ ոչինչ այլեւս չես փնտրի:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*