Մոuկվայի «Շերեմետևn» oդանավակայանում վшյրէջք է կատшրել oդում բռնկվшծ ինքնшթիռ. Կш 10 զnհ (Տեսանյnւթեր)

«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել օդում բռնկված ինքնաթիռ. թարմացվող։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող ինքնաթիռ: «Аэрофлот»-ի ինքնաթիռը պետք է Մոսկվայից թռչեր Մուրմանսկ, սակայն բորտում բռնկված հրդեհի պատճառով վերադարձել է ու վայրէջք կատարել արդեն իսկ այրվելով:

Բոլոր 73 ուղևորները և անձնակազմի 5 անդամները տարհանվել են, կա 10 տուժած:

Հրդեհը շատ արագ մարվել է: Ըստ շրջանառվող լուրերի՝ կա մոտ 10 զոհ: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ և բժիշկներ:

Օդում բռնկված հրդեհի հնարավոր պատճառներից են էլեկտրաէներգիայի անսարքությունը կամ էլ կայծակի հարվածը:

Աղբյուր՝ https://arm-life.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*