Նnր մանրամաuներ «Շերեմետևnյում» վթшրային վшյրէջք կшտարած ինքնшթիռից․ 10-ից шվելի ուղևnրներ մաhացել են․ nւղիղ միացnւմ

Այսօր՝ մայիսի 5-ին, «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքի արդյունքում մահացել է ավելի քան տասը մարդ, հաղորդում է Дождь-ը: Վիրավորների և զոհերի մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Շերեմետևո» օդանավակայանում ժամեր առաջ վթարային վայրէջք է կատարել Superjet-100 ինքնաթիռը։ Ինքնաթիռը Մոսկվայից թռիչք էր իրականացնում դեպի Մուրմանսկ։ Հետ վերադառնալու ճանապարհին է հրդեհը բռնկվել։

Ինքնաթիռում եղել է 78 մարդ, որից 5-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամներ։ Հրդեհի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մահացել է 10-ից 12 մարդ, ևս 10-ը վիրավորվել են: «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Այս մասին հայտնում է Дождь-ը։

Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու հիմքով, որի արդյունքում զոհվել է 2 և ավելի մարդ։

https://twitter.com/norenko_mikhail/status/1125062219065122816

Աղբյուր՝ https://mer-info.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*