Բորտnւղեկցորդ է մաhացել․ Մnսկվա-Մnւրմանսկ չվերթի անձնակшզմը լքել է այրվnղ ինքնшթիռը

ԶԼՄ-ների տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել բորտուղեկցորդը (կամ բորտուղեկցորդուհին), որը շտապել է ուղևորներին օգնություն ցուցաբերելու. այս պահին տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մեկ մարդ մահացել է, չորսը տուժել են Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին։

«Շերեմետևո» օդանավակայան. արխիվային լուսանկար

© SPUTNIK / НАТАЛЬЯ СЕЛИВЕРСТОВАՄոսկվայում ինքնաթիռ է հրդեհվել. կան տուժածներ. տեսանյութ

Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կիրակի երեկոյան շտապ վերադարձել է Շերեմետևո օդանավակայան ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով։

ԶԼՄ-ների տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել բորտուղեկցորդը (կամ բորտուղեկցորդուհին), որը շտապել է ուղևորներին օգնություն ցուցաբերելու. այս պահին այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռոսավիացիային, հայտնում է, որ բարդ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ անգամից։ Վայրէջքի ժամանակ հենակները կոտրվել են ու շարժիչներն այրվել են։ Այսպիսով, չի հաստատվում տեղեկությունն այն մասին, որ հրդեհն օդում է բռնկվել։

Baza Telegram ալիքը հրապարակել է անձնակազմի ցանկը․ հրամանատար՝ Դենիս Եվդոկիմով, օդաչու՝ Մաքսիմ Կուզնեցով, բորտուղեկցորդներ՝ Տատյանա Կասատկինա, Մաքսիմ Մաքսիմով, Քսնեսյա Ֆիգել։

Աղբյուր՝ https://armeniasputnik.am/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*