Հրավիրnւմ եմ մեր բnլոր hայրենակիցների ուշադրnւթյունը. ճիշտ 1 ժшմ 40 րnպե nրևէ կերպ չէր հաջnղվում բшցել ինքնшթիռի այսպեu աuած դnւռը

ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Sukhoi Superjet 100 նախագծի հերթական ցավալի տապալումը, որը մարդկային կյանքեր է արժեցել՝ 40 զոհ, այդ թվում երեխաներ։ Ինքս 2 անգամ առիթ եմ ունեցել օգտվել ռուսական նոր մշակման այս տիպի ինքնաթիռներից, և մեղմ ասած յուրաքանչյուր հաջորդ թռիչքից հետո հանգել եմ այն եզրակացությանը, որ պետք է խուսափել բոլոր այն չվերթներից, որոնք սպասարկվում են Sukhoi Superjet 100 մոդելների կողմից, որի վերաբերյալ ուղղակի մեր բոլոր հայրենակիցների ուշադրությունը հրավիրում եմ։

Եվ այսպես, առաջին անգամ Sukhoi Superjet 100 Արմավիա ընկերությանը պատկանող ինքնաթիռով Երևանից Դուբայ ժամանելուց հետո ճիշտ 1 ժամ 40 րոպե որևէ կերպ չէր հաջողվում բացել ինքնաթիռի այսպես ասած դուռը և ուղևորներս արգելափակված էինք ինքնաթիռի մեջ մոտ 45 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։

Հասկանալի է, որ բոլոր ուղևորներով անկրկնելի զգացողությունների միջով անցանք մինչև որ հաջողվեց իջնել ինքնաթիռից, երկրորդ միջադեպը, որի մասնկիցը եղա Մոսկվա Մինսկ չվերթի ժամանակ էր, երբ օդ բարձրանալուց շատ չանցած սկսեց չգործել ինքնաթիռի օդափոխության համակարգը՝ իր համապատասխան ոչ հաճելի հետևանքներով։

Այս ամենին էլ իհարկե գումարվում է Sukhoi Superjet 100-ի սրահի անհարմարավետությունը ու սրահում առկա շարժիչների աղմուկը, որ այլ տիպի օդանավերում էապես ցածր է։ Ամեն անգամ ճամփորդություն նախատեսելուց, խնդրեմ հետաքրքրվեք չվերթի սպասարկումն իրականացնող ինքնաթիռի մասին, նախընտրությունը կարծում եմ պետք է տալ Airbus և Boeing տեսակի ինքնաթիռներին»։

Աղբյուր՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*