Մենք ծերանnւմ ենք մեր չшպրած տшրիներից, այն վիրավnրանքներից, որ անպшտաuխան ենք թnղել, ոչ թե ծերnւթյունից…

Մենք ծերանում ենք  ոչ թե ծերությունից, այլ  մեր չապրած տարիներից, ծերանում ենք այն վիրավորանքներից, որ անպատասխան ենք թողել,

ծերանում ենք այն կարոտից, որ մի օր բույն է դնում մեր սրտում, երբ զգում ենք բաժանության համը՝ հարազատին կորցնելիս ու նրանից բաժանվելիս

մենք ծերանում ենք  անպատասխան սիրուց, որը փակվում է  հոգու յոթ դռների ետևում

մենք ծերանում ենք մեր չիրականացված նվիրական հույսերից,

մենք ծերանում ենք կոտրված սրտից, որ բաբախում է , բայց էլ չի թրթռում

մենք ծերանում ենք, երբ խաբում են մեզ

մենք ծերանում ենք, երբ անտեսում են մեզ

մենք ծերանում ենք, երբ մոռանում են մեզ

մենք ծերանում ենք  անելանելի թվացող իրավիճակներից, որոնցից դուրս գալու համար գլուխ ենք կոտրում,

մենք ծերանում ենք ամենօրյա մեր ունայն կյանքից և այն հոգսերից, որ միայն բազմապատկվել գիտեն

ու ծերանում ենք մեր տարիքից շուտ, քանի որ ծերանում է հոգին:

Մենք ծերանում ենք ու մի օր էլ հասկանում ենք, որ բան չհասկացանք այս ունայն կյանքից:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*