Գյnւմրի. ռազմшկան տեխնիկшն եւ զինվnրները Վարդшնանց hրապարակում են (լուuանկարներ)

Երեկոյան բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար փակվել են Գյումրու Վարդանանց հրապարակ բերող ճանապարհները: Տարածքում մեծաքանակ ռազմական տեխնիկա է կայանած եւ զինվորական շարասյուներ: Մեծ պատասխանատվությամբ հայկական եւ ռուսական ստորաբաժանումները պատրաստվում են մայիսի 9-ի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական ու մեծ շքերթին: Լինելու են ինչպես ցուցադրական վարժանքներ, այնպես էլ զինվորական տեխնիկայի ներկայացում:

Վարդանաց հրապարակի պարագայում, սակայն, զինտեխնիկայի հարցում վերապահում է եղել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասացч հավաքվել, խորհրդակցել, որոշել են, որ հրապարակ կմտնեն միայն անվավոր տեխնիկաները:

Նշենք, որ Վարդանանց հրապարակի միջնամասով է անցնում Գյումրի գետակը, նույն հատվածում նաեւ քյարիզներ կան ու դատարկ տարածություն: Ծանր տեխնիկայի առկայությունը կարող է հնարավոր փլուզման պատճառ դառնալ: Սրանով պայմանավորված էլ հրապարակի այդ հատվածի նկատմամբ միջոցառումների ժամանակ մշտապես մեծ զգուշություն է ցուցաբերվում:

«Շահումյան փողոցից գալիս են եւ քաղաքապետարանի դիմացի հատվածով բարձրանում են, գնում Համբարձումյան փողոց: Այսինքն, Գյումրի գետակի վրայից չեն անցնելու: Երբ որ մենք որոշում կայացրեցինք, որ պետք է մեծ շքերթ լինի, հենց հաշվի առանք էդ ամեն ինչն ու ասեցինք, որ թրթուրավորներ չլինեն»:«Մայիսի 9-ին Գյումրիում մեծ շքերթ կլինի: Դա հայ-ռուսական համատեղ շքերթ է եւ ինձ թվում է, որ Մեծ Հայրենականի 74-ամյա հաղթանակը ոչ միայ հայ-ռուսական հպարտություն է, այլ բոլոր այն երկրների համար է, որոնք մասնակցել են հայրենական մեծ պատերազմին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց գեներալ Տիգրան Փարվանյանը:

Շքերթի գլխավոր փորձը մայիսի 8-ին, ժամը 8:00-ին է, շքերթը մայիսի 9-ին, ժամը՝ 11:00-ին:

Աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/160774

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*