«Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ, ծնկի իջավ 94 թվին». Խաչիկ Ստամբոլցյան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Նախիջևանի համար ես առաջարկում էի մտնել միջազգային դատարան, որովհետև Նախիջևանը Ադրբեջանին ոչ թե տրված էր մշտական, այլ տրվել էր խնամակալության: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, չգիտեմ ինչ ուժերով, որոշեցին, որ Նախիջևանը հայտնի չէ, թե ինչ է, ժամանակավոր դնենք Ադրբեջանի խնամակալության տակ, մինչև որոշենք նրա ինչ լինելը:

 

Եվ այդ խնամակալության ժամանակ Նախիջևանի ժողովրդի համարյա 90 տոկոսին դուրս էին արել, ոչնչացրել էին, իսկ շարժումից հետո ոչ ոք չմնաց, նաև հուշարձանները ոչնչացրեցին: Մինչև այսօր Հայաստանը չի մտածում, որ խնամակալը ոչնչացրել է խնամվող ժողովրդին:

 

Սա դատական գործ է, մինչև այսօր Հայաստանն այս հարցը չի բարձրացնում»,- այս կարծիքին է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը:

Դեռ 1988-ի շարժման օրերին ինքը երկու անգամ այդ թեմայով ամբիոնից ելույթ է ունեցել, Խաչիկ Ստամբոլցյանն այսօր էլ է դժգոհ արտաքին քաղաքականությունից. «Մենք այսօր ԱԳՆ չունենք: Տեսեք՝ այսքան ժամանակ Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, Երևանի մասին, մի անգամ չեն ասել, թե ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծնկի իջավ 94 թվին, խնդրեց, որ մենք դադարեցնենք: Խաղաղություն խնդրեցին, թե չէ մենք մինչև Բաքու հասնելու էինք: Մի անգամ էդ բանը լսե՞լ եք, չեն ասում»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

www.aravot.am

Загрузка...

Be the first to comment on "«Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ, ծնկի իջավ 94 թվին». Խաչիկ Ստամբոլցյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ