ԽՈԺՈՌԱԲԵՐԴ. ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

«…Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ եւԽոժոռաբերդ»

Ստ. Օրբելյան. «Սյունիքի պատմություն»

 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որն այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչիհիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաևԱղահեճը՝ Քաշաթաղ–Խոժոռաբերդը:

Այստեղով անցավ Լենկ Թեմուրը ևիր ճանապարհին ավերեց գավառը, որի Հակ գյուղը ավերիչ զորավարիքանդած ու թալանած հազարերորդ բնակավայրն էր: Այդ պատճառով Հակը կոչվեց Մինքյանդ «մին՝ հազար, քյանդկամ քենդ՝ գյուղ»: Այստեղով անցան պարսիկներն ու թուրքերը, քրդերը, այլ ավարառուներ, ասպատակողներ:

18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց Աղահեճը, և օտարները տեր դարձան Հայոց հողին: Արցախյան գոյամարտըդարձավ նաև Հայոց պատմական տարածքների ազատագրման ժամանակաշրջան, ու եղավ հնարավորություն՝շտկելու պատմական անարդարությունը, վերստին հայը դարձավ իր տան տերը:

Եղավ հնարավորություն՝ուսումնասիրելու տարածքը և հնարավորինս ճշտելու՝ ո՞րն է պատմական բնակավայրը: Օրբելյանիհիշատակությամբ՝ Աղահեճի տարածքում հայտնի և անառիկ բերդ–ամրոցներից են Քաշեթաղուցը և  Խոժոռաբերդը: Վերջին տարիներին Քաշաթաղի շրջանում իրականացվել են հնագիտական բազում ուսումնասիրություններ, որինմասնակից եմ եղել: Բացի հոգևոր հուշարձաններից, հայտնաբերվել են մի քանի տասնյակ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր, որոնք պատմում են մեր հայրենիքի այս հատվածի մասին: Չնայած այս ամենին՝ մինչ օրսանհայտ են՝ ո՞րն է Քաշաթաղ ամրոցը, որն ամենայն հավանականությամբ տարածքում  եղել է գլխավորը, և նրաանվամբ է կոչվել գավառը Քաշաթաղ:

Անհայտ է նաև Խոժոռաբերդի տեղը: Այսօրվա Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը համընկնում է Սյունիքի Աղահեճ և Վայկունիք գավառների բնակավայրերին: Հաքարի գետի Աղավնո վտակի աջ ու ահյակ բարձր սարալանջերն են, որոնց վրա են ժամանակին գոյություն ունեցել բնակավայր–ամրոցներ, բերդեր ուհզոր, անառիկ ամրոցներ: Վերջին տարիներին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, պատմաբան–ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ նման շատ հնավայրեր ուսումնասիրվեցին:

Ամրոցների մեծ մասն ավելիվաղ շրջանի է, քան հիշատակած 13-րդ դարը: Գետի աջակողմյան մասում՝ Միրիկ գյուղում, պահպանվել է մի հզոր ամրոցատեղի: Նույնանման մեկ այլ ամրոց գոյություն է ունեցել Եզնագոմեր, այժմ՝ Լեռնահովիտ գյուղի մոտակայքում:Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից մոտ 1կմ հյուսիս՝ ճանապարհին մերձ մի հսկայական ժայռ կա՝ մոտ 100 ևավելի մետր բարձրությամբ ուղղաձիգ պատերով: ժայռն ունի բազում քարայրներ, որոնք ժամանակին եղել ենբնակելի: Քարայրներից մեկը փլվել է, սակայն պահպանված պատը հուշում է. միջնադարում այն եկեղեցի–մատուռ է եղել:

Մեկ այլ քարայրի առաստաղից անընդհատ ջուր է հոսում, որն էլ օգտագործվել է խմելու նպատակով: Այժմ էլ,չնայած շոգ ու չոր եղանակին, ակունքից բխող ջուրը կա: Ժայռի հարավարևմտյան պատին փոսորակներ են՝ժամանակի ընթացքում սևացած: Կողքով անցնող արահետը մտնում է սնկաձև ժայռերով հարուստ ձորակ: Այստեղ միշինության ավերակ կա, որը մատուռ կամ եկեղեցի է եղել: Երեք կողմից բնական ամրություններ են, իսկ հյուսիսայինկողմում՝ սնկաձև բազում ժայռերով ձորալանջ:

Հուլիսի 29-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, Հենրիկ Դանիելյանի և արձակագիր–հրապարակախոս–գեղանկարիչ Բակուր Կարապետյանի հետ երկրորդ անգամ բարձրացա ամրոցատեղի: Ամրոցիհիմնական մուտքը հյուսիսարևելյան կողմում է: Մուտքի մոտ կանգուն է եղել մոտ 10 մետր շառավղով բուրգը, որիհիմքերից վերև մոտ 1մ բարձրությամբ պատ է  պահպանվել: Մեծ ու մշակված քարերով են կառուցել բուրգը:Պարիսպն անշաղախ է, հիմնականում մշակված քարերով: Մուտքից մոտ 30մ արևելք պահպանվել են պատերիհետքեր: Դարերի ընթացքում հողը ծածկել է ներսի շինությունները, և միայն պեղումները հնարավորություն կտանճշտելու ամրոցի հատակագիծը: Ընդհանուր առմամբ՝ որպես կացարան կամ զորանոց օգտագործվել են ամրոցիհարավային կողմի բնական քարայրները:

 Զգացվում է՝ դրանց մի մասը մշակված է: Պահպանված պարիսպը հուշում է՝ամրոցը գոյություն է ունեցել միջնադարում: Նկարահանումներ կատարեցինք նաև թռչող սարքով: Ուսումնասիրելովամրոցի ողջ տարածքը՝ գտանք նաև 2 գաղտնուղիներ, որոնցից մեկը պարսպից հարավ է ընկած և իջնում է արևելյանկողմի ձորակ: Մյուսն արևմտյան կողմում է, իջնում է Աղավնոյի ափ: Գետը հեռու չէ այստեղից, իսկ միջնադարումհնարավոր է՝ հունն ավելի մոտ է եղել, և նշված գաղտնուղիով ջուր են հանել ամրոց:  Ժայռի հարավային մասում,որտեղ աղբյուրով քարայրն է,  փոսորակներ կան, որոնք ելարանատեղեր են հուշում: Այս ժայռամրոցիհարևանությամբ՝ հարավարևմտյան կողմում, պահպանվել է մեկ այլ փոքր ամրոցատեղի: Հավանաբար՝ այն դիտակետէ եղել, և երկու ամրոցներ համագործակցել են:  Ելնելով ժայռամրոցի խոժոռ ու «նոթերը կիտած» տեսքից՝ կարելի էենթադրել, որ հենց Խոժոռաբերդն է ժայռակերտ բերդը:

Տարածքում միջնադարում գոյություն ունեին տասնյակիցավելի հայաշատ ու շեն բնակավայրեր, որոնք այսօր էլ կան՝ վերստին հայացած: Երևի հենց այստեղ են վտանգի պահին միջնադարում պատսպարվել մեր հայրենակիցները, երբ կար Լենկ Թեմուրի ու այլ ասպատակողներիվտանգը: Ամրոցի դիմաց՝ գետի աջ ափից բարձրացող բլրի վրա, միջնադարյան մեկ այլ ամրոցատեղի կա, սակայն այնավելի փոքր է: Այստեղից մոտ 5կմ հարավում է Ծիծեռնավանքը՝ Քաշաթաղի Մելիք–Հայկազյանների ապարանքով հանդերձ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հուսանք՝ կգա ժամանակը, տարածքում կիրականացվեն հնագիտական պեղումներ, և գիտնականները կասեն իրենց խոսքը:

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Загрузка...

Be the first to comment on "ԽՈԺՈՌԱԲԵՐԴ. ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ